Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ոսկե ծիրանին» աջակցում են օտարերկրյա դեսպանությունները

«Ոսկե ծիրանին» աջակցում են օտարերկրյա դեսպանությունները
21.06.2013 | 17:29

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնին ավանդաբար աջակցում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունները: Ծրագրի որոշ մասը իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի դեսպանությունների աջակցությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

Լեհաստանի դեսպանության և Լեհաստանի կինոինստիտուտի հետ համատեղ համագործակցությամբ հուլիսի 8-ին կիրականացվի լեհական կինոյի օրը: Կցուցադրվի Անտոնի Կրաուզեի «Սև հինգշաբթի» խաղարկային ֆիլմը: Մաչեյ Ադամեկը կմասնակցի փառատոնին և կներկայացնի իր «Լուսանկար» ֆիլմը, որն ընդգրկված է միջազգային խաղարկային ծրագրում: Կորդիան Կոնջելյայի «Թո՚ւհ», Կրիստոֆեր Ռուֆի «The Big Leap» և Լուկաշ Օստալսկու «Մայրը» կարճամետրաժները կմրցեն «Կորիզ» անվանակարգում: Լեհական համագործակցության շրջանակներում փառատոնին կհյուրընկալվի հռչակավոր կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:
Այս մասին լրագրողներին իրազեկեց ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Մաչեյ Ֆալկովսկին:
Գերմանիայի դեսպանության հետ գործակցության մանրամասները ներկայացրեց դեսպանության քարտուղար Կոնստանտին Ցելենտինը: Նրա տեղեկացմամբ` Գերմանիայի դեսպանության և Թբիլիսիի «Գյոթե» ինստիտուտի հետ համագործակցությամբ փառատոնի ծրագրում` հուլիսի 9-ին, տեղի կունենա գերմանական կինոյի օր, որը կնշանավորվի Մարգարետ ֆոն Տրոտտայի «Հաննա Արենդտ» ֆիլմի ցուցադրությամբ և ֆոն Տրոտտային` համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումով:
«Գյոթե» ինստիտուտի աջակցությամբ հնարավոր է դարձել նաև մի քանի գերմանացի պրոդյուսերների մասնակցության ապահովումը «Ռեժիսորներ առանց սահմանների» 7-րդ համատեղ արտադրության ֆորումին, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանային սկսնակ կինոգործիչներին խորհրդատվություն ստանալ իրենց կինոնախագծերի զարգացման համար: Իսկ «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում կներկայացվեն գերմանական համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմեր:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պրն. Ջոն Ա. Հեֆերնը իր խոսքում նշեց, որ համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել ամերիկացի հռչակավոր կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի հյուրընկալությունը, ով նաև համաձայնել է վարպետության դաս անցկացնել Երևանում:
ԱՄՆ դեսպանությունը մասնակիորեն ֆինանսավորել է նաև Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀՊՖՆ) իրականացումը:
ԱՄՆ կինոգործիչներ Ջեյ Վայսբերգը և Դեյվիդ դ՚Արսին կընդգրկվեն համապատասխանաբար միջազգային խաղարկային և Հայկական համայնապատկեր մրցույթների ժյուրիի կազմերում:
Ֆրանսիական համագործակցության էպիկենտրոնը լեգենդար շանսոնիեի` Շառլ Ազնավուրի ներկայությունն է փառատոնին և նրա դերակատարմամբ ֆիլմերի` Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» Դընիս դը լա Պատելյիեի «Թոբրուկ գնացող տաքսին» և Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերի ներկայացումը հետահայաց ցուցադրություններ ծրագրում:
Հարկ է նշել, որ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության արդյունքում է հնարավոր դարձել ապահովել ֆրանսիացի մի շարք անվանի կինոգործիչների մասնակցությունը փառատոնին (Սերժ Ավետիքյան, Էդիտա Յանչակ-Հիրիարտ, Լորանս Պերիգո և այլք):
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ